пятница, 5 июля 2013 г.

My Heart In The Highlands

Իմ սիրտը լեռներում է, 
կամ լեռներից լավ` լեռներն են J

…Այնտեղ ես հասնում երազածին, քեզ վեր է հանում հավերժ կանացին: J “Ֆաուստը” ավարտին հասցնելու համար Գյոթեն մի 50 տարի ապրել ու ճամփորդել է, լեզուներ ու գիտություններ ուսումնասիրել, միգուցե նաև սարեր բարձրացել և եկել նման եզրակացության: Մարդուն մի բան վեր է հանում: Երազանքը... Մեզ դա վեր հանեց… Արարատը… գերում է… Գերում է միշտ: Բոլորն են ուզում այն տեսնել, բարձրանալ: Նրա հրաշափառ տեսքը գերում է Հայկական լեռնաշխարհի տարբեր բարձունքերից ու հովիտներից:

Մեր այս պատմությունը ունի իր նախապատմությունը: Տարիներ առաջ Մարտունուց Սելիմի ճամփան էինք բռնել, երբ մի կետից երևաց Արարատը: Ու չքվեց: Այնքան վիճեցի, թե` Մասիսն էր, թե ոչ: Ինձ պնդում էին, որ դա Մասիսը լինել չէր կարող: Բայց ես տեսել էի… անցան տարիներ J… Սելիմով անցնելուց Արարատը չտեսանք, բայց ահա Արմաղան խառնարանով լեռը աչքի էր ընկնում: Որոշեցինք գնալ այնտեղ:

Մեր լեռների զմրուխտը` Սևանը, աշնան օրերին ներկայանում է մի այլ հմայքով: Մեղմ է: Գունառատ: Գույների այդչափ արագ փոփոխությունների երբևէ չէինք հանդիպել: 






Բնության այդ սլայդ շոուն անընդհատ փոփոխվում էր: Րոպեների ընթացքում նույն տեսարանը մի քանի գունային երանգներ էր ստանում: Սարյանի հեքիաթային գույները հորինած չեն: Դրանք կարելի է տեսնել լեռներում, օրվա տարբեր ժամերի, իսկ աշնանը` Սևանում, Արմաղանի փեշերից ամեն րոպեն մեկ: Կարմիր, դեղին, ոսկեգույն, նարինջ, մանուշակագույն... կապույտներ անեզր: Սևանի կապույտը, լեռան կապույտը, երկնքի կապույտը` հոգու հմայքի արտացոլանք:





Մեքենան դանդաղ մոտենում է այս հսկային: Հավատդ չի էլ գալիս, որ մինչև գագաթ մեքենայի ճամփա կա:



Ահա այս բարձունքից Սևանը լրիվ այլ հմայքով ներկայացավ: Անվրձին այս կտավը տեսնես ո? վ է պատկերել..:)



Մեքենան ներքևում թողեցինք, որ այս պստիկն էլ զգա գույների հեքիաթային հմայքը:



Գեղամա լեռները առաջինը դիմավորեցին մայրամուտը:



Ահա այս երկու` իրար հաջորդող նկարները արվել են նույն դիտակետից: Միևնույն ժամանակ:
Արևմուտք` Գեղամա լեռներ, Արևելք` Սելիմ:



Վերելքի յուրաքանչոյւր մետրը նոր տեսարանով է ներկայանում:






Ահա և գագաթը, որի պսակը խորհրդավոր Ս. Հարություն վերականգնված եկեղեցին է:




...իսկ թագը` խառնարանի մեջ անձրևաջրերից և ձնհալից գոյացած այս կախարդական լճակն է...



ՀԱՅԱՍՏԱՆ




Ս. Հարություն

"...Փա՜ռըք Քրիստոսի ամենազօր յարութեան…"





Տապանաքարերը հնամյա:



Ակն այս լճակի արտացոլում է հրաշքը արարի:



Սուրբ Հարություն եկեղեցու խորանը:



Լեռներում գույների շքահանդես է:




Ծովինար թերակղզին Արմաղանի գագաթից:



Ներքևում Մարտունի քաղաքն է:



Երկինք, ծով, լեռներ:





Ահա ՆԱ:

"Եգիպտական բուրգերը փոշի կդառնան, Արևի պես կվառվես դու, երկիր իմ վառման...":

Լեռներն ու ամպերը անջատեց իրարից, գնահատեց մեր համառությունը և ցույց տվեց իր Աստվածային գագաթը: Բա, որ ասում էի տեսել եմ:
(այդ պահին մենք ուրախությունից միայն բղավում էինք, իսկ ճստիկները Թունջբոյաջյանի "Արարատ" երգն էին երգգում :) ):



Սուրբ Հարությունը լուռ ուղեկցում է Արեգակին:



Վերջին հայացք վայրէջքից առաջ: Գույներ, գույներ:






Ափսոս, որ աստղը ֆոտոն չի ֆիքսել:



Մարտիրոս Սարյանի մոտիվներով:)




Ամպերից դեռ ժպտում է մեզ Նոյի հանգրվանը:



Ամպերի ու լեռների սիմֆոնիա:






"...Այստեղ նաիրյանն է նազում..."...











"...Սայլն այն իջանէր ի լեռնէն ի Մասեաց.
Եւ ի վերայ նորա աթոռք են կարգեալ, 
Եւ ի վերայ նորա՝
գահոյք ոսկեղէնք, 
Եւ ի վերայ նորա՝ բեհեզք ծիրանիք,
Եւ ի վերայ նորա՝ Որդի արքայի,
Եւ յաջմէ նորա վեցթևեան սերովբէքն,
Յահեկէ նորա՝ բազմաչեայ քերովբէքն...



Առաջի նորա՝ մանկունք գեղեցիկ, Ի գիրկս նոցա՝ խաչն տէրունական,
Ի ձեռին նոցա՝ սաղմոսարան և քնար,
Որք երգէին զերգս՝ ասելով.
-Փա՜ռըք Քրիստոսի ամենազօր յարութեան
Ածեալ են, ածեալ,
Զսայլիկն ածեալ են, կացուցեալ.
Ի Մասեաց յաջ կողմանէն Զ սայլիկն ածեալ են, կացուցեալ.
Եւ ահա չշարժէր սայլիկն այն,
Եւ ահա չխաղայր անիւն այն…"






"Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն… Վաղո՛ւց ելք է փնտրում կուտակված մի կարոտ… Մթի մեջ, գիշերի կեսին, կամ ցերեկը, երբ ես զբազված եմ լինում առօրյա հոգսերով,  ներսը, սրտիս խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է նա…

Ինչպես վաղուց տրված մի խոստում, կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ  ծանրանում է սրտիս, անողոք  ուտում է սիրտս…
Հաճախ պատկերանում է նա ինձ, որպես մի վաղեմի բարեկամ, վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո  օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ… Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս… Ասում է՝ չե՞ս ճանաչում… Մոռացե՞լ ես, ասում է նա…  Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում  կորչում է օրերում…



Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա ինձ…




Գորշ, ամենօրյա, առօրյա մեր կյանքում, կենցաղում, մորմոքում է նա մութ, աներևույթ, կանչում է  ո՞ւր... Երբ, իրիկնադեմին, մեղմ, հատ-հատ ղողանջում է զանգը հին, խարխուլ զանգակատնից  կանչում է նա… Ո՞վ է լսում…  Ո՞վ էլ որ լսում է  շա՞տ բան է հասկանում… Ես էլ, որ մանկությունից լսել եմ նրա կանչը  շա՞տ բան եմ հասկացել… Բայց էլ ինչո՞ւ է խեղդում ինձ, ինչո՞ւ է կարոտը խեղդում… Ինչո՞ւ է կանչում  մտերիմ, կանչում անվերջ… Եվ ես ինչո՞ւ եմ ուզում, ինչո՞ւ եմ կամենում փնտրել, գտնել նրան, խոսել նրա հետ  սրտով, սիրել նրան…"



Ահա այսպիսինն էր Արմաղանը: Նարեկացու, Չարենցի, Տերյանի, Հայաստանի ու իմ ընտանիքի հետ միասին:

Комментариев нет:

Отправить комментарий